ԵԽԽՎ-ի շենքի առջև ադրբեջանցիները ցույց կանցկացնեն` ի նշան ալիևյան վարչակարգի դեմ բողոքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 19:12

Ադրբեջանի ժողովրդավարական շարժում հասարակական  կազմակերպությունը  Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ կանցկացնի Ֆրանսիայում, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը:

Շարժման մասնակիցները այդկերպ իրենց դժգոհությունն են հայտնելու Ադրբեջանում վերջին շրջանում իրականացված ձերբակալությունների և բողոքի ակցիաների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերի դեմ:

Ապրիլի 22-ի Ադրբեջանի ժողովրդավարական շարժման ակտիվիստները   հացադուլ-ակցիա կսկսեն Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի շենքի առջև, իսկ հաջորդ օրը նույն այդ վայրում բողոքի ցույց տեղի կունենա, այնուհետև` ֆորում:

Ադրբեջանի ժողովրդավարական շարժում հասարակական  կազմակերպությունը  ստեղծվել է 2013թ. փետրվարին, միավորում է արտերկրում բնակվող ադրբեջանցի քաղաքական փախտականներին,  բլոգերներին, ակտիվիստներին և լրագրողներին:

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply