Էլմար Մամեդյարովը մայիսին մեկնելու է Մոսկվա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 19:07

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մայիսի 20-21-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Ավելի վաղ Բաքու էր հրավիրվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտների ֆորումին մասնակցելու համար, որը կանցկացվի ապրիլի 11-13-ը: Սակայն Լավրովը Բաքու չի մեկնի Լոնդոն և Ժնև ավելի վաղ ծրագրված այցերի պատճառով:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply