Գյուլը կոչ է արել Բալթյան երկրներին չընդունել Հայոց ցեղասպանությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2013 18:44
Պաշտոնական այցով Բալթյան երկրներում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ամփոփել է Լատվիա և Լիտվա կատարած այցի արդյունքները, հաղորդում է “Հայ թերթ”-ը: Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաձայնագիր է ստորագրվել Սև ծովի վրայով դեպի Թուրքիա գնացքով բեռներ տեղախոխելու վերաբերյալ:
Գյուլն անդրադարձել է նաև Բալթյան երկրների և Թուրքիայի փոխհարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներին` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչումը: “Որոշ խորհրդարաններ 1915թ. իրադարձությունների հետ կապված որոշումներ են ընդունում ընդդեմ Թուրքիայի: Թեպետ այդ երկրի խորհրդարանում 2005թ. նման փորձ եղավ, սակայն կառավարությունները կոշտ ձևով հանդես են եկել դրանց դեմ”,- ասել է Թուրքիայի նախագահը` նկատի ունենալով, որ Լիտվայի խորհրդարանը 2005թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Թուրքիային ընդունել պատմական այդ փաստը:
Թուրքիայի նախագահը զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով այդ երկրները կվնասեն Անկարայի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերությունները:






Facebook
Tweet This
Email This Post
