Իրանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 18 մարդ՝ այդ թվում 15 աֆղանցիներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 18:38

Իրանում մաքսանենգ ճանապարհով վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է անօրինական ճանապարհով երկիր մտած աֆղանցիների մեքենային, որի արդյունքում մահացել է 18 մարդ:

Կիսապաշտոնական Fars լրատվական գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան Իրանի հարավարևելյան Ռիգան քաղաքի մոտակայքում:

Մահացածներից տասնհինգը աֆղանցիներ են, ովքեր Իրանի սահմանը հատել էին անօրինական ճանապարհով: Մյուս երեք զոհերը իրանցիներ են:

Ըստ տեղեկությունների՝ բեռնատարը բախումից հետո պայթել է:

Իրանը աշխարհի ամենավատ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ունեցող երկրներից է: Այդտեղ տարեկան գրանցվում է ավելի քան 400,000 ճանապարհային դժբախտ պատահար՝ մոտավոր 20,000 մահվան ելքով: Մահացության նման բարձր մակարդակը պայմանվորված է արագության գերազանցումով, անապահով մեքենաներով, երթևեկության կանոնների լայնամասշտաբ խախտումներով և շտապ օգնության ծառայության ոչ պատշաճ աշխատանքով:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply