Աղջիկն իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 17:18

22-ամյա Հաննա Ֆրուդան դիմել է բժշկական կլինիկա` փորի շրջանում ուժեղ ցավերի պատճառով:

Նա բողոքել է, որ արդեն մեկ շաբաթ տարբեր ցավեր է ունենում ու խնդրել է պարզել պատճառը:  հետազոտությունների արդյունենքրը ցնցել են բոլորին: Երկարատև զննումներից ու կլինիկայի տարբեր մասնագետների մոտ ստուգվելուց հետո, կնոջն առաջարկել են հղիության թեսթ հանձնել. Պարզվել է, որ Հաննան 35 շաբաթական հղի է:

Մի քանի ժամ անց, կինը առողջ աղջիկ լուս աշխարհ բերեց, որին անվանեց Ջեսիկա:

Կլինիկայի բուժքույրերն իսկույն զանգահարեցին Հաննայի ընկերոջը` 26-ամյա Քրիս Բեննեթին ու խնդրեցին կլինիկա գալ, սակայն  պատճառը չհայտնեցին:

Երջանիկ մոր խոսքով, որի կյանքը հաշված վայրկյաններում վերաիմաստավորվել է, նրա երեխան հանգիստ է և առանձնակի անհանգստություն չի պատճառում:

 

 

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply