Թուրք պատգամավոր. հայի խելքն ինձ պետք չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 17:25

Թուրքիայի “Ազգայնական շարժում” կուսակցության պատգամավոր Ահմեդ Դուրան Բուլութն անդրադարձել է քրդական հարցի կարգավորման համար ստեղծված “Իմաստունների հանձնաժողովի” կազմում հայ լրագրողի ընդգրկման փաստին, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը։

“Ցուցակում հայեր կան, խելացի մարդիկ են։ Հայի խելքն ինձ պետք չէ։ Հայը թուրք ժողովրդի մասին ի՞նչ կմտածի։ Թուրքիայում հայ քաղաքացիներ կան, նրանց հարգում ու սիրում եմ։ Բայց մինչև երեկ պետության դեմ հանդես եկող, թուրք  ազգի դեմ վրեժով լցված մարդկանց որպես իմաստուն մարդ են ընտրել”,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունն “Իմաստունների հանձնաժողովը” ստեղծել էր քրդական հարցի կարգավորմանն աջակցելու նպատակով։ Դրանում ներգրավված են ընդհանուր առմամաբ 63 հոգի` Թուրքիայում հայտնի լրագրողներ, մտավորականներ, արվեստագետներ, այդ թվում՝ ստամբուլահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը։ Վերջինս  Էրդողանի հետ կայացած հանդիպմանը նշել է, որ որպես Թուրքիայի քաղաքացի ամեն ինչ կանի թուրք-քրդական խաղաղության հաստատման համար:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply