Ֆրանսիայում մահացել է գեներալ Շառլ դը Գոլի դուստրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 16:59

ԶԼՄ-ները  հայտնել են, որ Ֆրանսիայում 88 տարեկան հասակում մահացել է նախկին նախագահ Շառլ դը Գոլի դուստրը` Էլիզաբեթը:

Ֆրանս Պրես գործակալության տվյալներով, գեներալի երկու դուստրերից ավագը մահացել է երեքշաբթի: Էլիզաբեթ դը Գոլի հոգեհանգիստը կկայանա Փարիզում: Նա  կթաղվի Կոլոմբէ-լը-Դյոզ-Էգլիզ գերեզմանատանը, որտեղ թաղված է հայրը:

Էլիզաբեթն ամուսնացել է 1924-ի մարտի 15-ին: Նա դը Գոլի երկրորդ երեխան էր. ավագը  եղբայրն էր` Ֆիլիպպը, իսկ կրտսեր քույրը`Աննան, Դաունի համախտանիշ ուներ:  1946-ին Էլիզաբեթն ամուսնացավ գեներալ Ալան դը Բուասյեի հետ:

1979-1988 թթ Էլիզաբեթը գլխավորել է  Աննա դը Գոլի հիմնադրամը, որը կազմակերպել էին նրա ծնողները` սահմանափակ հնարավորություններով աղջիկների համար, ի հիշատակ 20 տարեկանում վախճանված Աննայի:

Դիտվել է 2233 անգամ:
Print Friendly

Leave a Reply