Դպրոցում ռումբ չի գտնվել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ | | April 13, 2010 14:30

Այսօր ժամը 12.00-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի թիվ 78 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները:

ՀՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հաստատության շենքում ռումբ չի հայտնաբերվել:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply