Զինվորականներ` Արցախի վետերանների հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2013 15:25

Այսօր ժամը 15-ին Խուլերի Երևանի պալատի մարզասրահում կմրցեն Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստների հավաքականները: Հյուրերը մարտական կազմով են ներկայացել մրցավայր: Ի դեպ, Արցախի հավաքականի կազմըւ համալրած որոշ խաղացողներ ղարաբաղյան պատերազմի մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ են և այժմ էլ բաձրաստիճան զինվորականներ են: Մասնավորապես, Գագիկ և Մխիթար Ավշարյան եղբայրները հայտնի են, որ առաջինն են իրենց զրահատեխնիկայով մտել ազտագրված Շուշի:

Արցախի հավաքականի խաղացող – մարզիչ Վալերի Քոչարյանը հայտնեց, որ արդեն ձեռքբերում է, որ Հայաստանի և Արցախի վետերան հանդբոլիստները միմյանց հետ ընկերական խաղ են անցկացնելու և ավելի են սերտացնելու բարեկամական կապերը, այդուհանդերձ, նա չթաքցրեց, որ արցախցիներն անակնկալ են պատրաստում:

Ներկայացնենք Արցախի հավաքականի կազմը և այն համարները, որոնք կրելու մարզիկները. մարզիչներ` Խորեն Զաքարյան, Վալերի Քոչարյան, դարպասապահներ` Գագիկ Ավշարյան (12), Արմեն Սաիյան (1), Սերժիկ Պետրոսյան (16), մարզահրապարակի խաղացողներ`Վալերի Քոչարյան (6), Ալբերտ Մեսրոպյան (6), Ալեքսանդր Մովսիսյան (3), Սոկրատ Ավշարյան (55), Մուրադ Մուրադյան (10), Մերուժան Բաբայան (8), Մխիթար Ավշարյան (13), Արմեն Կարապետյան (9), Յուրա Ավանիսյան (15), Արթուր Սարգսյան (5):

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply