Լևոն Բարսեղյանի ավտոմեքենայից գողացել են 1 GB և 4 GB տարողության հիշողության կրիչներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2013 14:14

Ապրիլի 4-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 23.00-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 05.45-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, իրենց շենքի բակում կայանված իր «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից գողացել են 1 GB և 4 GB տարողության հիշողության կրիչներ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply