Սիրիայում մոլլա Յասիր ալ-Աջլավնին ապստամբներին թույլատրել է բռնաբարել կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 13:58

Սիրիայում սալաֆիթների մոլլա շեյխ Յասիր ալ-Աջլավնին ելույթ է ունեցել` ապստամբներին դիմումով, որի ընթացքում թույլատրել է նրանց բռնաբարել իսլամի սուննիական ուղղությանը չպատկանող  կանանց, հայտնում է topnews.ru.-ն:

Նա youtube –ում տեղեդրել է տեսանյութ, որում “ապստամբներին անվանել է “ջիհադի մարտիկներ”: Իր խոսքում հայտարարել է, որ նրանց թույլատրվում է բռնաբարել սուննիական ուղղությանը չպատկանող կանանց, քանի որ, ինչպես նա է ասել, Ղուրանում այդ կանայք որակվում են “մալկ ալ-յամին”, այսինքն` սեքս ստրկուհի:

Յասիր ալ-Աջլավնին ծնվել է Հորդանանում ու արդեն 17 տարի ապրում է Սիրիայում:

Հրատարակությունը տեղեկացնում է, որ նման ուղերձով  ավելի վաղ հանդես է եկել նաև Սաուդյան Արաբիայից քարոզիչ Մուհամադ ալ-Արիֆին: Եգիպտոսում նմանատիպ կոչ է արել նաև սալաֆիթական քարոզիչ Աբու Իսլամը: Նա հայտարարել է, որ ոչ մահմեդական կանանց կարելի է բռնաբարել, քանի որ նրանք  անառակ են: Սակայն նրան ձերբակալեցին Եգիպտոսի իշխանությունները:

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply