1,5 տարեկան աղջիկը խեղդվել է, երբ հայրը համակարգչային խաղ էր խաղում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 13:32

Մերձմոսկովյան Օրեխովո-Զուևոյում մեկուկես տարեկան աղջիկը խեղդվել է տաշտում, երբ նրա 26-ամյա հայրը համակարգչային խաղ էր խաղում: Այդ մասին հաղորդում  է Մոսկվայի շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Իրինա Գումեննայան:

“Հինգշաբթի իրավապահ մարմինները հաղորդում են ստացել, որ Մոսկվայի շրջանի Օրեխովո-Զուևո քաղաքի Գագարին փողոցի տներից մեկի բնակարանում հայտնաբերեվել է մեկուկես տարեկան աղջկա դիակ”:-հաղորդում է “Ինտերֆաքսը”: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նախօրեին, առավոտյան ժամը 10-ին , որոշել էր լողացնել երեխային և նրան նստեցրել է ջրով լիքը թասի  մեջ, որից հետո մոտ 15 րոպե տարվել է համակարգչային խաղերով: Երբ վերադարձել է, տեսել է երեխան անշնչացած պառկած է թասի հատակին: Փորձագետները եզրակացրել են, որ աղջիկը խեղդվել է: Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ` “Անզգուշ սպանություն” հոդվածով:

Դիտվել է 1806 անգամ:
Print Friendly

Leave a Reply