Ուրուգվայի նախագահն իր արգենտինացի գործընկերոջը “պառավ կախարդ” է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 12:50

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մամլո կոնֆերանսում իրեն թույլ է տվել Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշների ու նրա հանգուցյալ ամուսին Նեստոր Կիրշների հասցեին տհաճ արտահայտություն անել:  “Այդ պառավ կախարդն ավելի վատն է, քան շեղաչքը”,-կամաց  ասել է նա պաշտոնյաներից մեկին` չիմանալով, որ բարձրախոսները միացրած են:

Ինչպես նշում է “Ինտերֆաքսը”, հղում տալով El Observador-ին, ամենայն հավանականությամբ խոսքը Քրիստինայի ու  Նեստոր Կիրշներների մասին է: Հրապարակումից մեկ ժամ անց Մուխիկան  մեկ այլ հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ խոսքն Արգենտինայի մասին չէր ու հրաժարվել է իր խոսքերի իմաստը պարզաբանել:

Այդուհանդերձ, Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանը նախագահի մեկնաբանությունն “անընդունելի է” համարել ու “բամբասանք” որակել` հավելելով, որ դրանով արատավորում է հանգուցյալի հիշատակը:

Արգենտինայի ԱԳՆ-ն Ուրուգվայի դեսպանին բողոքի նոտա է ուղարկել:

El Observador-ն իր կայքում է տեղադրել այդ չարաբաստիկ խոսակցության ձայնագրությունը:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply