ՄԱԿ-ը վրդովված է Եգիպտոսում կանանց դեմ բռնությունների պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 12:36

ՄԱԿ-ը խորապես վրդովված է Եգիպտոսում բողոքի ակցիայի մասնակից կանանց վրա կատարվող սեքսուալ հարձակումների պատճառով:

ՄԱԿ-ի  սեքսուալ բռնությունների հարցով ներկայացուցիչ Զեյնաբ Հավա Բանգուրան պահանջել է, որ Եգիպտոսի կառավարության ու հոգևորական առաջնորդներն անեն հնարավորը, որ կանանց նկատմամբ բռնություններ ու սեքսուալ հարձակումներ թույլ չտան:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության տվյալների համաձայն, հունվարի վերջին Հոսնի Մուբարաքի տապալման առիթով կազմակերպված ցույցի ժամանակ  Թահրիր  հրապարակում բռնաբարվել է 25 կին: Զեյնաբ Հավա Բանգուրան հայտնել է նաև, որ Եգիպտոսի իշխանություններն իսկույն պետք է սկսեն այդ “նողկալի” արարքների հետաքննությունն ու խստորեն պատժեն մեղավորներին:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply