Չինաստանում աճում է թռչնագրիպով հիվանդների թիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 12:15

Չինաստանում երեկվա վիճակով H7N9-ց զոհերի թիվն արդեն 6 էր, նրանցից  4-ը երեկ մահացել է Շանհայում, 2 մարդ` արևելյան Չժեցյան նահանգում: Ընդհանուր առմամբ երկրի մի քանի շրջաններում արձանագրվել է վարակի 14 դեպք: Համապատասխան պատվաստանյութ դեռևս չկա: Ամերիկացի գիտնականները սկսել են նոր դեղամիջոցի վրա աշխատել, որ վարակն ԱՄՆ հասնելու դեպքում` պայքարեն:

Չինաստանի իշխանությունները փորձում են վերլուծել, թե վարակն ինչ ճանապարհով է հասնում մարդուն: Հայտնի է  միայն, որ այն մարդուց մարդ է փոխանցվում, իսկ վարակի աղբյուրը` թռչուններն են:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply