Բրազիլիայում դենգեի համաճարակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 12:02

Բրազիլիայում 2013-ի հունվարից մինչև մարտն ընկած ժամանակահատվածում գրանցվել է դենգե հիվանդության  635 հազար դեպք:

“Հունվարի 1-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում  հիվանդության ավելի քան  635 հազար դեպք է արձանագրվել, որոնցից 1,3 հազարի վիճակը ծանր է, մահացել է 108 մարդ”,- հայտնել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:Բժիշկները նախազգուշացնում են համաճարակի սկզբի մասին:

Երկրում դենգեի վերջին համաճարակը եղել է 3 տարի առաջ: Այն ժամանակ վարակվել էր 580 հազար մարդ, նրանցից 285-ը մահացան: Իսկ 2012-ին նույն հիվանդությունից մահացավ 102 մարդ:

Ներկայում ծանր դրություն է ստեղծվել Մինաս-Ժերայս, Գոյաս, Սան-Պաուլու, Մատու-Գրոսսու-դու-Սուլ և Ռիո –դե-Ժանեյրո բնակավայրերում:

Դենգեն սուր վարակիչ հիվանդություն է: Այն Լատինական Ամերիկա է հասել XIX դարում` Ասիայից:

Դիտվել է 1789 անգամ:
Print Friendly

Leave a Reply