Ինդոնեզիայում մուսուլմանների և բուդդիստների միջև բախումներ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 11:56

  Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի շրջանում ապաստանած  Մյանմարից եկած մուսուլման և բուդդիստ փախստականների միջև վեճ է ծագել, որը վերածվել է զանգվածային բախման: Քարերի նետման և դանակահարության հետևանքով 8 մարդ է զոհվել, կա 15 վիրավոր: Ոստիկանության պետը նշել է, որ ներկայումս պարզաբանվում են խառնաշփոթի առաջացման պատճառները:

«Anadolu» գործակալությունը տեղեկացնում է, որ փախստականներին ամենակարճ ժամանակամիջոցում հետ կուղարկեն իրենց հայրենիք: Ըստ ոստիկանապետի՝ դեպքի ականատեսների վկայությամբ մուսուլմանների և բուդդիստների միջև վեճի ծագման պատճառը Մյանմարում տեղի ունեցած բռնության դեպքերն են:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply