Օջալանի ծնունդից վերադարձող կուսակցականները վթարի են ենթարկվել, կան տուժածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 11:53

 Երեկ Հալֆեթի շրջանում տեղի էին ունեցել Աբդուլլահ Օջալանի ծննդյան օրվան նվիրված տոնակատարություններ: Ահա այնտեղից Իզմիր վերադարձող Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսը Քոնյա-Ադանա ճանապարհին շրջվել է: Ավտոբուսում գտնվող 45 ուղևորներից 37 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ի վիճակը ծանր է:

«Doğan» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ վթարից հետո դեպքի վայր են ժամանաել շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ՝ տեղում ցուցաբերելով առաջին օգնություն: Վիրավորներից ոմանք մխիթարել են մյուսներին, իսկ ոմանք էլ քրդերեն ողբեր են արտասանել: Վիրավորներին տեղափոխել են շրջանային հիվանդանոցներ, իսկ մյուսներին մեկ այլ ավտոբուսով ուղարկել են Իզմիր: Ավտոբուսի վարորդն ու նրա փոխանորդը տարվել են ոստիկանություն պատահարի վերաբերյալ հարցաքննություն անցնելու համար:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply