Հնդկաստանում շենք է փլվել, կա 27 զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 5, 2013 11:49
Հնդկաստանի Բոմբեյ շրջանի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքներից մեկում կառուցման փուլում գտնվող մի շենք է փլուզվել, ինչի պատճառները դեռևս անհայտ են: Դեպքի հետևանքով 27 մարդ է զոհվել, իսկ 54 հոգի վնասվածքներ են ստացել: «Anadolu» գործակալությունը տեղեկացնում է, որ մահացածների մեծ մասը գիշերը շինհրապարակում աշխատող բանվորներ են: Հայտնի է դարձել, որ վիրավորներից 10-ի վիճակը ծանր է: Շենքի շինարարության համար շինանյութ մատակարարողն ու նրա գործընկերը ձերբակալվել են:






Facebook
Tweet This
Email This Post
