Օջալանը երկու օրից նոր նամակ է ուղարկելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 1:50

Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության նախագահ Սելահադդին Դեմիրթաշը «Nuçe TV»-ում անդրադարձել է երեկ Օջալանի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Նա նշելով, որ քուրդ զինյալների հետ քաշվելու մասին հստակ որևէ տեղելություն չի հաղորդի, ասել է. «Օջալանը հայտնեց, որ այս հարցերի վերաբերյալ մի նամակ է գրել և այն մեկ-երկու օրում մեզ կհասնի: Սպասում ենք, որ այդ նամակը այսօր կամ վաղը կստանանք»:
Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավորներ Սուրեյա Օնդերի և Փերվին Բուլդանի հետ միասին երեկ Իմրալը կղզի է գնացած Դեմիրթաշը, «Nuçe TV»-ի լրագրող Էմին Ասլանին պատմելով Օջալանի հետ կայացած հանդիպման մանրամասները, նշել է, որ Օջալանին տեսել են «վերին աստիճանի վճռական, գործընթացին և քաղաքական զարգացումներին տիրապետող տեսքով»: «Radikal»-ը գրում է, որ Դեմիրթաշի խոսքերով՝ Օջալանը իրենց հետ կիսվել է նաև երեքշաբթի օրը պետական պատվիրակության հետ անցկացրած հանդիման մանրամասներով:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply