Էրդողանը հանդիպել է քրդական հարցի լուծման համար կազմավորված «Մտավորականների հանձնաժողովի» հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 1:47

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարարկան երկրորդ խորհրդակցությունն է անցկացրել քրդական հարցի կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ժողովին մասնակցել են փոխվարչապետներ Բյուլենթ Ափընչը, Բեշիր Աթալայը և Բեքիր Բոզդաղը, արդարադատության, ներքին գործերի նախարարները, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Հաքան Ֆիդանը: Խորհրդակցությունը տևել է 4 ժամ:
Իսկ թուրքական «Radikal»-ը գրում է, որ միևնույն ժամանակ Էրդողանը այսօր Դոլմաբահչեում տեղակայված վարչապետական նստավայրում առաջին անգամ հանդիպել է երեկ հրապարակված «Մտավորականների հանձնաժողովի» հետ, որի աշխատանքները ուղղված են լինելու քրդական հարցի կարգավորմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերին դրականորեն արձագանքելու և գործընթացի մեջ ջանքեր ներդնելու համար, ինչպես նաև հաջողություն մաղթել հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը իրենց սկսած կարգավորման գործընթացին տվել է «Ազգային միասնություն և եղբայրություն» անվանումը: Նա նշել է, որ տարբեր մասնագիտությունների տեր մասնագետներից կազմված հանձնաժողովի հետ մեծ հույսեր է կապում:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply