Համաշխարհային արևային արտադրությունը մինչև 2020թ-ը չի կարող էներգիա խնայել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 1:33

Ըստ վերջին հետազոտությունների արդյունքների՝ աշխարհում արևային էներգիա կլանող գործարանները այնքան մեծ քանակությամբ վառելիք են օգտագործում, որ մինչև 2020թ-ը էներգիայի արտադրությանը օգուտ չեն կարող տալ:
Արևային էներգիա կլանող գործարանների կողմից օգտագործվող վառելիքի քանակության վերաբերյալ հետազոտությունը իրականացվել է Սթենֆորդի համալսարանի կողմից:
Հետազոտության արդյուքնում պարզվել է, որ այդ գործարանները իրենց արտադր գերազանցում են վառելիքի օգտագործման ծավալները:
Ըստ զեկույցի՝ տեխնիկայի զարգացումը հաշվի առնելով այս համակարգը իր կողմից օգտագործված էներգիայի ծախսը հետ կվճարի 2015թ-ից ոչ շուտ և ոչ ուշ քան 2020թ-ը:
Արևային էներգիայի օգտագործումը զարգացնելու կողմնակիցները հույս ունեն, որ կստեղծվեն նոր, ավելի հեշտ եղենակով էներգիա արտադրող գործարաններ:
Ստենֆորդի համալսարանի Համաշխարհային կլիմա և էներգիա նախագծի մասնակից Սալի Բենսոնը հայտնել է, որ ավելի քիչ էներգիա ծախսող նոր տեխնոլոգիաների զարգացումը կօգնեն արևային էներգիայի օգտագործման արդյունաբերությունը զարգացնել ավելի արագ տեմպերով:
Ըստ հետազոտողների՝ արևային էներգիայի կլանումը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ այն այլ կերպ ասած հետ վճարի օգտագործված էներգիայի ծախսերը:
Հետազոտություններ իրականացնող թիմի կարծիքով՝ ծախսված էներգիայի հետ վճարման ժամանակահատվածը կկրճատվի, եթե արևային էներգիա կլանող վահանակներ տեղադրվեն արևային էներգիայի մեծ ռեսուրսներ ունեցող վայրերում ինչպիսիք են ԱՄՆ-ի հարավ արևմուտքում գտնվող անապատը և միջին արևելքը:
Նրանց կարծիքով այժմ բազմաթիվ նմանատիպ վահանակներ պարզապես սխալ երկրներում են տեղադրված:
Օրինակ Գերմանիան արտադրում է արևի ճառագայթներից ստացվող ամբողջ էներգիայի 40 տոկոսը, սակայն Գերմանիայում արևի կողմից արձակվող էներգիան այնքան էլ մեծ չէ էներգիա ստանալու համար:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply