Հրշեջները պայքարում են Ռոնտայի հովտում բռնկված հրդեհի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 1:29

Հարավային Ուելսի Ռոնտայի հովտում տեղի բռնկվող հրդեհները ամենամյա երևույթ են դարձել:

Երեկ բռնկված հրդեհը տարածվել է ամբողջ հովտում՝ սպառնալով մոտակայքում գտնվող սեփականություններին:

Կրակը ոչնչացրել է երեք հեկտար տարածության վրա գտնվող ծառերը և խոտածածկ տարածքները: Մոտակա քաղաքներից չորս հրշեջ մեքենաներ երկու ժամ պայքարել են հրդեհի դեմ:

Երեկ տեղի ունեցած հրդեհների շարքում այս հրդեհը 75-րդն էր, իսկ անցած շաբաթվա ընթացքում խոտածածկ տարածքների հրդեհման 265 դեպք է գրանցվել այս շրջանում:

Հրշեջ ծառայությունից հայտնում են, որ իրենց ուժերը այնպես են բաշխում, որպեսզի կարողանան սահմանափակել հրհդեհների դեպքերը:

Չնայած բավականին դժվար է պարզել հրդեհների մեղավորներին, այնուամենայնիվ՝ հրշեջ ծառայության կարծիքով հրդեհների հիմնական պատճառը տեղաբնակ երիտասարդներն են հանդիսանում, ովքեր զատիկի կապակցությամբ այս շրջանում արձակուրդի մեջ են գտնվում:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply