ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի

Պաշտոնական, Օրվա լուր | | April 13, 2010 14:07

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 14-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին,որ նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսված են նաև Ս. Օհանյանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply