Թուրքիան ցանկանում է վերսկսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը`առաջարկելով նոր գաղափարներ. Չեթին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2013 0:37

Հայաստանի ազգայնական ծրագրերը Երևանին մեկուսացնում են տարածաշրջանի զարգացման ծրագրերից`նպաստելով բնակչության թվի կրճատմանը, այսպիսի տեսակետ է հայտնել Թուրքիայի նախկին արտգոծնախարար Հիքմեթ Չեթինը Բաքվում ընթացող “ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադրության ձևավորման հարցում և դրա շուրջ” խորագրով համաժողովի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական “APA” գործակալությունը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար զարգացման բազմաթիվ հնարավորություններ կստեղծի:
“Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի լրջագույն խնդիրն է Սառը պատերազմից հետո: Այս խնդիրն ունի խորը պատմական արմատներ և գալիս է դեռ Խորհրդային միության ժամանակներից: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է”, -ասել է Չեթինը:
Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակում, և ներկայում Թուրքիան, առաջարկելով նոր գաղափարներ, ցանկանում է կրկին վերակենդանացնել այդ գործընթացը:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply