Թուրքական “Aydınlık” թերթը Էրդողանին կվճարի 10.000 լիրա փոխհատուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 0:32

Թուրքական “Aydınlık” թերթը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրա կնոջը`Էմինե Էրդողանին, ու “Արդարություն և զարգացում” կուսակցությանը ընդհանուր առմամբ 30 հազ. թուրքական լիրա կվճարի, հաղորդում է թուրքական “Anadolu” գործակալությունը:
Փոխհատուցում վճարելու պատճառը այն է, որ թերթի 2012թ. մարտի 21-ի համարում հայտնվել էր Էրդողանի ծաղրանկարը: Վերջինիս, նրա կնոջ, ինչպես նաև նրա գլխավորած կուսակցության փաստաբանները դիմել էին դատարան` բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով անձնական վիրավորանք հասցնելու համար:
Անկարայի առաջին ատյանի 10-րդ դատարանը բավարարել է հայցը` թերթին ու ծաղրանկարչին`Նուրի Քուրթջեբեին, պարտադրելով հայցվոր կողմին 10-հազարական թուրքական լիրա վճարել, այսինքն`ընդհանուր առմամբ 30.000 լիրա:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply