Երեք կին և երկու տղամարդ են ինքնհրկիզվել ՝ կարծելով, թե իրենց տունը պատրաստվում են քանդել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 0:07

Ընտանիքի բոլոր հինգ անդմաները հուսահատությունից ինքնահրկիզվել են՝ բողոքելով իրենց տան քանդման դեմ:

Հյուսիս արևմտյան Հնդկաստանի Ռաջկոտ քաղաքի տեղական ինքնիշխանության շենքի առջև ինքանհրկիզվելուց հետո 40-ամյա Բահրաթ Մանսինգհը մահացել է հիվանդանոցում:

Նրա բարեկամ երեք կանայք և մեկ տղամարդ լուրջ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այդ սարսափելի դեպքը տեղի է ունեցել քաղաքի թաղամասերից մեկում ընդհանուր հողատարածքում բնակվող ընտանիքների միջև երկարատև վեճի արդյուքնում:

Ինքնահրկիզված ընտանիքի անդամները նեպալցի ներգաղթյալներ են և կարծում էին, որ քաղաքի ինքանակառավարման մարմինները պատրաստվում են քանդել իրենց տունը, այդ իսկ պատճառով այսօր գնացել էին այդ հարցը քննարկելու քաղաքացիական մարմնի հետ:

Չստանալով իրենց հարցերի սպառիչ պատասխանները՝ նրանք իրենց վրա կերոսին են լցրել և ինքանհրկիզվել:

Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հանգցնել կրակը և ընտանիքի հինգ անդամները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 40-ամյա տղամարդը մահացել է:

Ըստ տեղեկությունների՝ ընտանիքի անդամները կարծում էին, որ տունը, որտեղ իրենք բնակվում էին արդեն մի քանի տարի, անօրինական կառույց է ճանաչվել:

Ինքանկառավարման մարմիններից հայտնում են, որ իրենք տունը քանդելու մտադրություն չունեին:

Հնդկաստանում նորությունը անմիջապես քաղաքական ենթատեքստ էր ստացել և երկրի ընդդիմությունը սկսել էր մեղադրել քաղաքի ինքնակառավարման մարմիններին ընտանիքին անհանգստացնելու համար:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply