Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2013 0:01

Ապրիլի 4-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան ընդունեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանին:
Ծավալված ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ գոհունակությամբ ընդգծեցին որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում, ծավալվող աշխույժ կապերը, ինչպես նաեւ անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը:
Միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը` Վալերիու Զգոնեան պատրաստակամություն հայտնեց նպաստելու Ռումինիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ կապերի թարմացմանը եւ խթանմանը` ինչպես երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ բարեկամության խմբերի գործունեության միջոցով:
Զրույցի վերջում Վալերիու Զգոնեան խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply