Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 23:55

Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարևորագույն ծրագրերից ևս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»: Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ:
Շրջելով կենտրոնի մասնաշենքում և ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին, քաղաքապետը նաև մտերմիկ զրուցել է երեխաների հետ:
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ծավալած գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ այն իրապես գնահատանքի արժանի գործ է կատարում. <<Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի ձեր նախաձեռնումներին և իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի կենտրոնը առավել լիարժեք իրացնի իր առաքելությունը>> – նշել է քաղաքապետը:
Կենտրոնում երեխաների առօրյան առավել լիարժեք կազմակերպելու նպատակով քաղաքապետի անունից երեխաներին ժամանակակից խաղային ատրակցիոններ ու անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply