Ֆրանսիան կմասնակցի Մալիի ապագա խաղաղապահական առաքելությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 23:44

Ֆրանսիական զորքերը Մալիի հյուսիսային շրջանները ալ Քաիդայի ապստամբներից մաքրելուց հետո, ՄԱԿ-ի ուժերի կազմում կմասնակցեն Մալիի խաղաղապահական առաքելությանը:
Չորեքշաբթի օրը նման հայտարարությամբ Մարոկկոյի պառլամենտում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը երկու երկրների սերտ համագործակցության համար տոնակատարության շրջանակներում երկուօրյա այցով գտնվում էր այդ երկրում:
Մալիի ընտրությունները տեղի կունենան հուլիսին:
Մալիիում 2012թ-ի մարտին տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրում անվտանգության վակուում էր ստեղծվել: Այդ պայմաններում Մալիի կառավարության կողմից մարգինալացված կրոնական ապստամբեր տուարեգները որպես իրենց նոր բնակատեղի գրավել էին երկրի հյուսիսային շրջանները: Սակայն ամիսներ անց նրանք սկսում են համագործակցել իսլամիստ ջիհադականների հետ, ովքեր հյուսիսային շրջաններում հաստատում են Շարիաթի խիստ օրենքները:
Ֆրանսիան իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարը սկսել էր հունիսին: Սակայն երբ ապստամբները շարժվում են դեպի հարավ և գրավում երկրի կենսական նշանակության քաղաքները, ֆրանսիական զորքերը չադ զինվորականների աջակցությամբ սկսում են իրենց զինված պայքարը ապստամբների դեմ:
Օլանդը անցած շաբաթ հայտարարել էր, որ ներկայումս Մալիում գտնվող ֆրանսիական 4,000-անոց զորքերը կսկսեն դուրս գալ ապրիլի վերջից, իսկ մինչև տարվա վերջ երկրում կմնան ընդամենը 1,000 ֆրանսիական զինվոր:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply