Հայաստանի հանդբոլի վետերանների հավաքականի մարզիչը հրապարակել է թիմի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2013 18:35

Հայաստանի վետերան հանդբոլիստների հավաքականը լրջորեն է նախապատրաստվում Արցախի ներկայացուցիչների հետ  ապրիլի 5-ին կայանալիք ընկերական  հանդիպմանը: Թիմի ղեկը ստանձնել է նախկինում  մեր լավագույն խաղացողներից մեկը` Աղասի Մխիթարյանը: Մարզիչը հայտնեց, որ հավաքականը պարապմունքներ է անցկացրել և պատրաստ է խաղին:

Հայտնի են նաև այն հանդբոլիստների անունները, ովքեր խաղահրապարակ են դուրս գալու:

Հայաստանի հավաքականի պատիվն են պաշտպանելու` Արա Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, Արսեն Հակոբյանը, Մհեր Նորենցը, Սամվել Նորոյանը, Վարդան Հարությունյանը, Եղիազար Գաբուզյանը, Մխիթար Անտոնյանը, Վարդան Մամիկոնյանը, Սահակ Կարճիկյանը, Գարեգին Թումասյանը, Հրաչիկ Կուրղինյանը: Վերջինս թիմում ամենատարեցն է, նա 60 տարեկան է:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply