Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով կա երկու կասկածյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 18:34

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ`  1980 թ. ծնված  Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:
Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ  օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply