Կազմակերպիչները նախատեսել են մի շարք անակնկալներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2013 18:31

Վաղը ժամը 15-ին  Երևանի խուլերի պալատի մարզասրահում միմյանց հետ պայքարը կսկսեն Հայաստանի և Արցախիի վետերան հանդբոլիստները:Սա  հայկական երկու պետությունների վետերան խաղացողների երկրորդ մրցամարտն է: Առաջինը կայացել էր շուրջ երկու տարի առաջ Արցախում, 10 գնդակի առավելությամբ հաղթել էին Հայաստանի ներկայացուցիչները: Եվ ահա, արցախցիները հնարավորություն ունեն ռևանշի հասնելու:

Արցախի վետերանների հավաքականը Երևան է  ժամանաելու այսօր երեկոյան: Պատվիարակությունը գլխավորելու է  Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ի դեպ, այս միջոցառումը ոչ միայն նաև նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում է, այլև նա է գլխավոր հովանավորը:

Սպասվում է տրամադրող երաժշտության ուղեկցությամբ հետաքրքիր մրցամարտ, նաև շուու: Կազմակերպիչները նախատեսել են մի շարք անակնկալներ: Իսկ վերջում կլինի հրավառություն:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply