Սինոպում Թուրքիայի երկրորդ ԱԷԿ-ը կկառուցեն ճապենացիները և ֆրանսիացիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 18:30

Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կկառուցեն ճապոնական “Mitsubishi” և  ֆրանսիական “Areva SA” ընկերությունները, որոնք շահել են ԱԷԿ -ի կառուցման մրցույթը, հաղորդում է թուրքական “Milliyet”թերթը` վկայակոչելով ճապոնական “Nikkei”  լրատվամիջոցը:

Համաձայն թուրքական թերթի`Հայոց ցեղասպանության վերաբերյալ զարգացումների պատճառով թուրք պաշտոնյաները չեն ցանկացել, որ ֆրանսիական ընկերությունը միայնակ կառուցի ատոմակայանը: Ուստի ֆրանսիացիներն ու ճապոնացիները համատեղ են կառուցելու ԱԷԿ-ը:

Ճապոնիայից բացի ԱԷԿ-ի կառուցման հավակնորդների թվում էին նաև Չինաստանը, Կանադան և Հարավային Կորեան:

ԱԷԿ-ը կառուցվելու է Սինոպում: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2017թ.-ին, իսկ  2023թ. կայանն արդեն էլեկտրաէներգիա կարտադրի: Շինարարության համար նախատեսվում է ծախսել 22 մլրդ դոլար:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply