Թուրքիայում հետաքննություն է սկսվել “Ակօսի” խմբագիր Քոփթաշի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 18:03

Ստամբուլի հանրապետական դատախազությունը “Ակօս” շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և գրող Ումիթ Քըվանչի դեմ հետաքննություն է սկսել։ Քոփթաշն ու Քվանչը Հրանտ Դինքի գործով դատավճռի հրապարակման օրը մի հեռուստահաղորդման ընթացքում քննադատել են վճիռը, տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը։

Քոփթաշի ու Քվանչի՝ 2012թ.-ի հունվարի 17-ին “Haber Turk TV” հեռուստաընկերության “Ձայնը քոնն է” հաղորդման ընթացքում արած հայտարարությունների դեմ բողոք է ներկայացրել Անթալիայի բնակիչ Այդըն Թաշչըն։

Նա նշել է, որ Քվանչն ու Քոփթաշը նշել են, որ “պետությունը մարդասպան է”, և ինքը, թուրք լինելով, նման հայտարարությունը հանդուրժել չի կարող։

“Ռոբեր Քոփթաշ և Ումիթ Քվանչ անուններով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները (ակնհայտ է, որ հայեր են) Հրանտ Դինքի դատավարության հետ կապված հայտարարել են, որ թուրքական պետությունը մարդասպան է և շարունակում է սպանությունները։ Որպես Թուրքիայի քաղաքացի՝ ես այդ խոսքերի ձևակերպումները չեմ ընդունում և ցանկանում են տեղեկացնել ձեզ”,-գրել է քաղաքացին։

Առաջիկա օրերին Քոփթաշն ու Քըվանչը կհարցաքննվեն։

“Ակօսի” փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն ասել է, թե այս հայցը պետք չէ լուրջ ընդունել:

 

 

 

 

 

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply