Երբ և ինչու կվերանան տղամարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 18:02

Ճակատագրի չար հեգնանքով  ուժեղ սեռի ներկայացուցիչները  կպարտվեն գենդերային պատերազմում:  Այդպես է կարծում ավստրալացի գիտնական Ջեննի Գրեյվսը: Նա մոտավորապես կարողացել է հաշվել այն տարեթիվը, երբ մարդկության արական սեռը վերջնականապես կվերանա: Այդ անդառնալի պրոցեսն արդեն սկսված է:

Ավստրալական գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչն ասում է, որ տղամարդկանց մնացել է 5 մլն տարի: Դա կկատարվի այն պատճառով, որ արական Y-քրոմոսոմի  առաջացման պատասխանատու գենոմը թույլ է ու աստիճանաբար քայքայվում է:

“Ինչպես հայտնի է,   կանայք ունեն 2 X- քրոմոսոմ, իսկ, տղամարդիկ` ընդամենը   1  Y-քրոմոսոմ, այն էլ` շատ թույլ: Դրա համար էլ ուժեղ սեռի համար ես վատ լուրեր ունեմ”:

Բանն այն է, որ  կանանց մոտ զույգ  X քրոմոսոմները թույլ են տալիս փոխարինելու վնասված  գեները: Ի տարբերություն դրանց,  Y-քրոմոսոմների դեպքում նույնը շատ դժվար է կատարվում, երբեմն էլ դա պարզապես  անհնար է: Դրա համար էլ տղամարդկանց մոտ գեները քայքայվում են:

Առաջներում արական քրոմոսոմը , ինչպես և իգականը, պարունակում էր մոտ 1000 գեն, սակայն, հարյուրավոր միլիոն տարում այն աստիճանաբար քայքայվել է, ինչի հետևանքով  ժամանակակից տղամարդիկ “բավարարվում են” ընդամենը 100 գենով:

Գրեյվսի գործընկերները նրա հայտարարությունից հետո պատասխանել են, որ 5 մլն տարում բժշկությունը կպարզի խնդրի պատճառները: Հայտնի չէ, թե այդ ընթացքում մարդկությունը ինչպես կզարգանա: Չի բացառվում, որ քրոմոսոմները մեկը մյուսով փոխարինվեն կամ էլ աշխարհում կհայտնվի մարդկային լրիվ նոր տեսակ:

Որպես ամփոփում նա կատակել է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչների վերացման ակնհայտ նախանշաններ արդեն երևում են առանց կենսաբանական հատուկ վերլուծության:

Դիտվել է 1815 անգամ:
Print Friendly

Leave a Reply