Հայտնաբերվել է նռնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 17:54

Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկացվել են “1-02” ծառայության աշխատակիցները: Դեքպի վայրում են գտնվել ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը և ՓՋ հրամանատար փ/ծ փ/գ-տ Գալստյանը:

Չգործող ջրամբարում` աղբակույտի մեջ, հայտնաբերվել է “F1” տիպի բեկորային նռնակ, որը Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply