Դիարբեքիրում կայանալիք գեղեցկության մրցույթը չեղյալ է հայտարարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 18:01

Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրիլի 7-ին նախատեսված “Աշխարհի քաղաքակրթությունների թագուհի” գեղեցկության մրցույթը չեղյալ է համարվել, տեղեկացնում է թուրքական “Radikal”թերթը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մրցույթի չեղյալ համարվելու պատճառն այն է, որ այն համընկնում է Մուհամեդ մարգարեի ծննդյան շաբաթվա հետ։

Դիարբեքիրում որոշ հասարակական կազմակերպություններ այդ միջոցառմանը դեմ են հանդես եկել։ Միջազգային մրցույթին Թուրքիան և Դիարբեքիրն առանձին մասնակիցներով էին հանդես եկել։ Գեղեցկուհիներից մեկի վրա “Միսս Դիարբեքիր” էր նշված, իսկ մյուսին՝ “Միսս թուրքական հանրապետություն”։

Միջադեպը քննադատությունների տեղիք էր տվել։ Փաստորեն գեղեցկության մրցույթին մասնակցում էր 21 երկրից 22 գեղեցկուհի, կամ Դիարբեքիրը հաշվվել էր որպես առանձին հանրապետություն։

Բոլոր աղջիկները կվերադառնան իրենց երկրները:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply