Պարագվայի ղեկավարը Ուգո Չավեսի մահն անվանել է “հրաշք”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 17:32

Ֆեդերիկո Ֆրանկոն, որը  մինչ հաջորդ ընտրություններ կատարում է Պարագվայի նախագահի պարտականությունները, Չավեսի մահը “հրաշք” է անվանել:

“Դա հրաշք է, որ պարոն Չավեսը չքվել է երկրի երեսից, քանի որ նա իմ երկրի համար շատ վատ բաներ է արել”,- հայտարարել է Ֆրանկոն Մադրիդում կայացած ֆորումի ժամանակ:

Ֆրանկոյի կարծիքով, Չավեսը պաշտպանել է ապստամբների “Պարագվայի ժողովրդի բանակ”շարժումը, հետևաբար, նրա վրա է այդ խմբավորման ձեռքով կատարված առևանգումների ու սպանությունների պատասխանատվությունը :

Դիտվել է 1491 անգամ:
Print Friendly

Leave a Reply