Հայաստան-Վրաստան` 22:1

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2010 13:49

Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային  հավաքականը 22:1 հաշվով առավելության հասավ Վրաստանի ընտրանու նկատմամբ:

Ապրիլի 14-ին Երևանի մարզահամերգային համալիրում կմեկնարկի տափօղակով հոկեյի  C դիվիզիոնի B խմբի աշխարհի առաջնությունը: Իսկ մինչև այդ մեր ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նվիրված էր անցյալ տարի Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհված Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանի, նրա կնոջ, Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի խաղացող որդու և Վրաստանի Հոկեյի ֆեդերացիայի նախագահի հիշատակին: Նրանք միասին ավտոմեքենայով ուղևորվել էին մասնակցելու Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի համաժողովին:

Հանդիպման առաջին կեսում տանտերերը 8 տափօղակ նետեցին մրցակցի դարպասը: Երկորդ կեսում տափօղակը ևս 10 անգամ հայտնվեց վրացիների դարպասում: Իսկ երրորդ կեսում գրանցվեց 4:1 հաշիվը: Այսպիսով, մեր ընտրանին խաղն ավարտեց տպավորիչ հաղթանակով:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply