Ապարան-Սպիտակ ճանապարհին մահացու վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 16:35

Ապրիլի 3-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1990 թ. ծնված Գեղամ Հայրապետյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին մահացու վրաերթի է ենթարկել Գ. Հայրապետյանին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, դեպքի վայրից մոտ 250 մ հեռավորության վրա, ժամը 22.30-ի սահմաններում վարորդը՝ ավտոմեքենայով, բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1992 անգամ:
Print Friendly

Leave a Reply