Ներքին Դվին գյուղի բնակիչը սպանել է հորեղբորը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 4, 2013 15:45
Ապրիլի 3-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը և հայտնել, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան բակում, կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով վեց անգամ հարվածել է հորեղբոր` 1971 թ. ծնված Արտուշ Խաչատրյանի որովայնի շրջանին, մեկ անգամ՝ պարանոցին, և սպանել նրան:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ռ. Խաչատրյանը ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 950 անգամ: