Աղջիկների առաջին փորձությունը Հայաստանի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 4, 2013 15:05

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը, որը նվիրված է մեր երկրում ֆիզիկական կուլտուրայի մարմնի հիմնադման 90-ամյակին:

Այս տարիքի խաղացողներն առաջին անգամ են կարողությունները ստուգում Հայաստանի առաջնությունում: Փաստորեն, թիմերի կազմերում ընգրկված աղջիկների համար դա առաջին փորձությունն է: Պայքարի ոլորտ է ներգրավվել 7 թիմ: Դրանք տեղաբաշխվել են երկու խմբերում: Առաջինում են` Շենգավիթի, Աջափնյակի, Քաջարանի, ՀՄԴ-ի , երկրորդում` Գորիսի, ԽՄՄՄ-ի, Նոր Նորքի հավաքականները: Խմբային մրցաշարերի ավարտից հետո խաչաձև հանդիպումներ կկայանան երկու խմբերում տարբեր տեղեր զբաղեցրած, հետո էլ`  նույն տեղերը գրաված թիմերի միջև: Հաղթողը կորոշվի ապրիլի 7-ին:

Առաջնության անդրանիկ օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Շենգավիթ – ՀՄԴ` 49:2 (24:2), Աջափնյակ – Քաջարան` 18:4 (7:0), ԽՄՕՄՄ – Նոր Նորք` 13:7 (6:4):

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply