Պատերազմի վետերան գյումրեցի ամուսինները զրկվել են բնակարան ստանալու իրավունքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 14:35

Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում բնակվող, Հայենական պատերազմի վետերաններ Անդրե Անդրեյան և Վարդանուշ Զաքարյան ամուսինները թեև ընդգրկված են բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժում են ստացել: Նրանք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժին կորցրել են սեփական տուն: Իսկ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն փոխհատուցվում են անօթևանների հերթացուցակներում ընդգրկված ընտանիքներից միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածները: Նշենք, որ Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված են նման կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը երկրաշարժից տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփակա՞ն տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան: Մերժում ստանալուց հետո վետերան ամուսինները նոր բնակարանի փոխարեն համաձայն են օրինականացնել իրենց տնակի տարածքը և խնդրում են գոնե քարապատել տնակի մեկ պատն ու ցանկապատել բակը: Սակայն այս անգամ էլ տեղական իշխանություններն են մերժել, պատճառաբանելով, թե համայնքապատկան հողերի օտարման մասին կարգի համաձայն պետք է տնակը քանդվի ու տարածքն ազատվի, որից հետո վերջինս կդրվի աճուրդի, և միայն այդ աճուրդին մասնակցելով նրանք կկարողանան տարածքն օրինականացնել: Ինչին, բնականաբար, տարեց ամուսինները համաձայն չեն:
Առավել մանրամասն`՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply