Սաուդյան Արաբիայում հանցագործին դատապարտել են կաթվածահարության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 14:04

Անսովոր դատավճիռ են կայացրել Սաուդյան Արաբիայում 24-ամյա Ալի Ալ Հավահաիրի նկատմամբ, որը 10 տարի առաջ դանակով հարվածել էր ընկերոջ թիկունքին` վնասելով նրա ողնաշարը: Տուժածը դրա հետևանքով անդամալուծվեց ու հիմա  գամված է անկողնուն: Բոլոր այս տարիներին 24- ամյա Ալի Ալ Հավահաիրին անց է կացրել բանտում, սակայն տուժածը համարեց, որ դա բավարար չէ:

Նա   270 հազար դոլար է պահանջում որպես փոխհատուցում: Եթե մեղավորն այդքան գումար չկարողանա հավաքել, ապա նրան ավելի խիստ կպատժեն: Սակայն դա ցմահ բանտարկություն չէ, ինչպես կարելի էր ենթադրել. նրան կկաթվածահարեն բժշկական մեթոդներով: Այդպիսով,  սաուդյան արդարադատությունը կիրականացնի “ակն ընդ ականի” սկզբունքը, գրում է Saudi Gazette-ը:

Ցավակիցների խումբն արդեն գումար է հավաքում երիտասարդին օգնելու նպատակով, որը բանտարկության ժամանակ նույնիսկ չի կարողացել մասնակցել հոր թաղմանը: Նրա մայրը բազում դռներ է թակել 14 տարեկանում բանտում հայտնված որդուն սպառնալիքից ազատելու համար: Նա պատմել է, որ 10 տարի ամուսիններով գումար են հավաքել, սակայն պահանջվածը շատ ավելի է:

“10 տարի գիշերները չեմ քնել, ժամանակից շուտ դարդից սպիտակել եմ,-ասում է 60-ամյա կինը:-Ես մահու չափ վախենում եմ, որ որդիս կանդամալուծվի”:

Հետաքքրիր է, որ կինը   մեղադրողի պահանջն իրավացի է համարում,սակայն դժբախտությունն այն է, որ ինքը  աղքատ է ու ամուսնու մահից հետո միայն ցավակից մարդկանց վրա կարող է հույսը դնել:

Բանտարկյալի պաշտպանության համար են հանդես եկել նաև Amnesty International կազմակերպության օրենքի պահապանները: Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է.”Կաթվածահարությունը որպես պատժի միջոց կտտանք է: Ցնցում է այն փաստը, որ նման պատժամիջոց կիրառվում է”: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան պետք է հիշի միջազգային նորմերի մասին, որոնց նման պատիժը հակասում է, ու վերացնի այդ դատավճիռը”:

Դիտվել է 1918 անգամ:
Print Friendly

Leave a Reply