Երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 4, 2013 14:31

Ապրիլի 5-ին ժամը 11:00-ին ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դահլիճում Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Գրողների միության կազմակերպությամբ կմերկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:

Գիտաժողովը համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով կարժևորի ժամանակակից հայ արձակը, կանդրադառնա նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:

Ապրիլի 6-ին գիտաժողովի  աշխատանքները կշարունակվեն Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նախատեսվում են նաև քննարկումներ և բանավեճեր:

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան շուրջ 22  գրականագետներ  Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply