Աֆրիկյան առաջնորդները հրաժարվել են ճանաչել ԿԱՀ-ի ինքնահռչակ նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 12:22

Աֆրիկյան երկրների առաջնորդները հրաժարվել են “Սեկեա” ապստամբ խմբավորման  առաջնորդ Միշել Ջոթոդիային ԿԱՀ-ի  նախագահ  ճանաչել: Նման որոշում է ընդունվել ապրիլի 3-ին Չադում կայացած Կենտրոնական Աֆրիկայի երկրների տնտեսական համագործակցության գագաթնաժողովում:

Ինչպես հայտնել է Չադի նախագահ Իդրիս Դեբին, ԿԱՀ-ը պետք է ստեղծի կոմիտե, որը կներկայացնեի գործադիր իշխանությունը անցումային ժամանակաշրջանում, ինչպես նաև ժամանակավոր նախագահ կընտրի ոչ ավելի, քան  մեկուկես տարի ժամկետով: Հակառակ դեպքում իրենք չեն կարող ճանաչել պետության ժամանակավոր առաջնորդին:

Կենտրոնական Աֆրիկայան  Հանրապետությունում պետական հեղաշրջում տեղի ունեցավ մարտի 24-ին, այն բանից հետո, երբ ապստամբները գրավեցին երկրի մայրաքաղաք Բանգին: ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն փախավ երկրից: Հաջորդ օրը ապստամբների առաջնորդ Միշել Ջոթոդիան կասեցրեց սահմանադության գործունեությունը և հայտարարեց խորհրդարանն ու կառավարությունը ցրելու մասին: Նա իրեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար հետագա 3 տարիների համար: Նրա խոսքով, այդ ժամկետի ավարտին երկրում ընտրություններ կլինեն, ու այն ժամանակ ինքն իր թեկնածությունը չի առաջադրի: Մարտի 31-ին ձևավորվեց ժամանակավոր կառավարություն:

ԿԱՀ-ը մայրցամաքի ամենաաղքատ ու նվազ բնակեցված երկրներից է: 1960-ից ի վեր, ինչ նախկին ֆրանսիական գաղութը անկախ պետություն հռչակվեց,  երկրում երբեք բռնի իշխանափոխություն չի կատարվել:

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply