Լյուդովիկոս XVI-ի արյունով տոգորված կտորը վաճառվել է աճուրդով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 12:04

Կտորը, որը տոգորված է 1793-ին մահապատժի ենթարկված Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի արյունով,   19 հազար եվրոյով վաճառվել է Փարիզի աճուրդում :

Մինչ աճուրդը  այն գնահատվել էր 4-6 հազար եվրո:

20 x 16 սմ չափսով կտորը տեղադրված է եղել փոքրիկ դագաղում ու  թղթի վրա ձեռագրով գրված`” Լյուդովիկոս XVI-ի  թանկարժեք արյունը,1793-ի հունվարի 21”: Դագաղում նաև մի բուռ հող էր` հավաքված այն գիլյոտինի մոտից, որի վրա էլ թագավորին մահապատժի են ենթարկել:

Աճուրդում  4,4 հազար եվրոյով վաճառվել է նաև Լյուդովիկոս XVI-ի կոշիկի արծաթյա ճարմանդը : Երկու լոտն էլ ձեռք է բերել մի հավաքորդ, որի անունը չի հրապարակվում:

Ֆրանսիայի թագավորը գլխատվել է 1789-ի հեղափոխությունից տարիներ անց:

Դիտվել է 1730 անգամ:
Print Friendly

Leave a Reply