Հնդկաստանում անհայտ անձինք 4 քույրերի վրա ծծմբական թթու են լցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 11:51

Հնդկաստանում մի ընտանիքից 4 քույրեր ենթարկվել են հարձակման: Անհայտ անձինք նրանց վրա ծծմբական թթու են լցրել այն ժամանակ, երբ նրանք վերադառնում էին աշխատանքից:

2 չարագործները մոտոցիկլետով մոտեցել են պետական դպրոցին, որտեղ աղջիկներն էին դասավանդում, ու նրանց վրա թունավոր հեղուկ ցանել:

Փոքր քույրն ամենաշատն է տուժել: Նրան իսկույն տեղափոխել են Դելիի հոսպիտալ: Ոստիկանությունը սկսել է գործի հետաքննությունը: Չարագործների դրդապատճառները դեռևս անհայտ են: Ոստիկանները դեռևս չեն կալանավորել նրանց:

Վերջին շրջանում հնդկաստանում հաճախացել են կանանց վրա հարձակումների  դեպքերը:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply