ՄԱԿ-ը զենքի վաճառքի մասին պատմական համաձայնագիր է ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 11:41

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միջազգային համաձայնագիր է ընդունել զենքի վաճառքի վերաբերյալ, որի տեքստի շուրջ չի հաջողվել համաձայնության գալ համաժողովի ընթացքում: Քվեարկության ժամանակ համաձայնագրի օգտին է քվեարկել  154 պետություն: Երեք երկիր՝ Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան, դեմ են քվեարկել, իսկ 23 երկիր էլ ձեռնպահ են մնացել:

Այս համաձայնագիրը կդառնա 70 մլդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի համաշխարհային շուկայի կարգավորման առաջին փորձը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաձայնագիրը ստորագրության կդնի այն բանից հետո, երբ կողմ քվեարկած երկրները կվավերացնեն այն: «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ երբ համաձայանգիրը ուժի մեջ մտնի, կկարգավորվի բոլոր տեսակների զենքի ու զինամթերքի վաճառքը: Կարգելվի զենքի վաճառքը այն երկներին, որտեղ կատարվում են ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցանքներ, ցեղասպանություններ:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply